Նորություններ

Ո՞րն է Քրիշտիանու Ռոնալդուի ֆուտբոլային երկարակեցության գաղտնիքը

Սպորտ 2019-03-12

«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ 34 տարեկանում լավ մարզավիճակում մնալու համար գաղտնիքներ չկան: «Ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալ ավելի շատ, քան որևէ այլ բան անել: Ես ֆուտբոլը վայելել եմ Պորտուգալիայում, Անգլիայում և Իսպանիայում, իսկ հիմա երջանիկ եմ գոլեր խփել և օգուտ բերել Իտալիայի իմ թիմին»,-ասել է Ռոնալդուն: Ինչպես հայտնի է, հարձակվողը Ոսկե գնդակի հնգակի մրցանակակիր է. խաղացել է «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» կազմում, իսկ ընթացիկ խաղաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել է «Յուվենթուս»: «Ռեալի» կազմում Ռոնալդուն 450 գոլ է խփել 438 խաղում և 4 անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող: Ռոնալդուն պահպանում է արդյունավետությունը նաև «Յուվենթուսում»՝ 21 գոլ և 12 գոլային փոխանցում 33 խաղում: Աղբյուրը՝ Panorama.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: