Նորություններ

Ասմունքի մրցույթ-փառատոն օտար լեզվով

Կրթական 2019-03-11

2019թ. մարտի 2-ին Վանաձորում տեղի ունեցավ ասմունքի ամենամյա ազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում էին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի VIII ա դասարանի շնորհալի աշակերտներ Շուշանիկ Քարհանյանը և Աստղիկ Ադամյանը /անգլերենի ուսուցիչ Լ. Նալղրանյան/: Նրանք արժանացան հավաստագրերի FLEX ծրագրի կողմից: Մաղթենք նրանց նորանոր հաջողություններ և բազում հաղթանակներ: FLEX-ը դպրոցականների համար նախատեսված ծրագիր է, որն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագրի դիմորդները մասնակցում են երեք փուլից բաղկացած մրցույթին: Հաղթողները մեկնում են ԱՄՆ՝ անվճար սովորելու ամերիկյան ավագ դպրոցում և ապրելու ամերիկյան հյուրընկալ ընտանիքում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: