Նորություններ

«ԿԻՆԸ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ»

Կրթական 2019-03-10

Դպրոցում պիտի փնտրել և տեսնել ազգի, պետության վաղվա օրը: Կրթության, գիտության, մշակույթի զուգակցումով է ապրում ժողովուրդը: Հիանում ենք , թե ինչպես եք կարողանում առաջադիմական հայացքներ սերմանել մատաղ սերնդի մեջ: Հեշտ է Ձեր մասին խոսել, քանի որ ապրել եք բացառիկ հարուստ և արգասաբեր ստեղծագործական կյանք, անցել մի ուղի, որ արժանի է հիացմունքի և երախտագիտության: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության և այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, ուսուցիչներին և մեր ընտանիքներին: Մարտի 7-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի նախաձեռնությամբ, կայացավ Կանանց միջազգային տոնին` Մարտի 8-ին նվիրված «ԿԻՆԸ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» խորագրով մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության մասնակցել էր նաև Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի տնօրեն` Մաշա Իվանյանը և պարգևատրվեց << ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴԻ >> համար շնորհվեց մրցանակ: Շնորհավորում ենք և ցանկանում մեծ առողջություն և հաջողություն

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: