Նորություններ

«Թումանյանը ծնվել է, որ հավերժ ապրի»

Կրթական 2019-03-07

Այս խորագիրն էր կրում Սևանի №4 հիմնական դպրոցի IVա դասարանի դասվար Ռուզաննա Նիկոլյանի կազմակերպած միջոցառումը՝ նվիրված մեծ բանաստեղծ Հովհ․ Թումանյանի ծննդյան 150 ամյակին։ Միջոցառմանը նախորդել էին աշակերտների կողմից թումանյանական հեքիաթների հերոսներին նվիրված գեղեցիկ նկարների ցուցադրումը և ազգային կոլորիտով ստեղծված պատի գեղեցիկ թերթի ու անկյան ձևավորումը։ Գրական – երաժշտական գեղեցիկ ու բովանդակալից միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան Թումանյանի քառյակներով, ընդգծեցին թումանյանական հեքիաթների բարոյական – խրատական դերը, երկխոսություններով ցուցադրեցին դրվագներ «Շունն ու կատուն», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Պոչատ աղվեսը» և այլ հեքիաթներից։ Աշակերտները հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին բանաստեղծի կյանքից, բերեցին նշանավոր մարդկանց ասույթները։ Միջոցառումը եզրափակվեց «Քաջ Նազար» հեքիաթի հիանալի բեմականացմամբ։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: