Նորություններ

《Մեր լեզուն մեր հայրենիքն է》 խորագիրը կրող միջոցառում` նվիրված Մայրենիի տոնին

Կրթական 2019-03-07

《Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը》։ Թումանյանական այս տողերն ավելի են նշանավորվում, երբ ազգովի նշում ենք Մայրենի լեզվի օրը։ Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում 5-րդ ա դասարանի աշակերտները ներկայացրին 《Մեր լեզուն մեր հայրենիքն է》 խորագիրը կրող միջոցառում` նվիրված Մայրենիի տոնին։ Միջոցառումը հագեցած էր մայրենիին նվիրված բանաստեղծություններով ու երգերով, համեմված` Հ. Թումանյանի 《Անխելք մարդը》 հեքիաթի բեմադրությամբ։ Աշակերտները խոստացան պահպանել դարերի խորքից մեզ հասած ոսկեղենիկ մեր մայրենին, անաղարտ պահել այն և բյուրեղյա մաքրությամբ փոխանցել գալիք սերունդներին։

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: