Նորություններ

<<ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ >>

Կրթական 2019-03-06

Կան սրբություններ, որոնք հնարավոր չէ համեմատել ոչ մի բանի հետ: Դա հայրենիքն է` որդիական հավատարմություններ, նվիրվածություններ այն հողին,որը սնել ու աճեցրել է քեզ: Բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք հերոս զավակներ, ովքեր իրենց արյան գնով ապահովեցին մեր այսօրվա խաղաղ օրը: Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան , Ադամ Սահակյան և բոլոր այն հերոսները ` մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումն են , մեր կենսունակության ավիշը, արհեստավարժ, ոգեղեն, հայրենասեր, խիզախ անմահ հերոսներն են։ Հայրենիքն սկսվում է զինվորից։ Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի;Հայ զինվորն ու սպան հաղթանակով են պսակել ազգային բանակի ծնունդը, հաղթել են, երբ պարտությունը թվացել է անխուսափելի, երբ հաղթանակը հավասար է եղել հրաշքի:Նրանք հերոսներ են, մերօրյա հերոսները, որ պատմություն են կերտում, որը դարեր անց կընթերցվի որպես հերոսական մի պատում, փառավոր անցյալի հիշատակ և հայի առջև կբացի նրա հավերժության խորհուրդը... Մեր պատմության ընթացքում մենք ունեցել ենք իսկական հերոսական հաղթանակներ: Դրանցից շատերը պարզապես անհնար կլինեին առանց մեր քաջ զորավարների ու առաջնորդների: Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան Զորավարից մինչև Սպարապետ: Մարտի 6-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անի Սարիբեկյանը 6_րդ "Դ" դասարանի աշակերտների հետ միասին ներկայացրեցին միջոցառում <<ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ >> են խորագրով: Միջոցառման մասնակցեցին նաև 8_րդ "Վ"դասարանի աշակերտները Ավետիս Արաբյանը, Արման Բուլուդյանը, Մելիքյան Արմանը, 9_րդ "Ա" դաս. աշ. Կարինա Վարդանյանը Աննա, Ալեն ... 9 _րդ "Բ" դասարանի աշ. Ալվարդ Մեսրոպյանը : Առանձնահատուկ շնորհակալություն մեր դպրոցի նախկին սան Վահան Գիլոյանին: Խորին շնորհակալություն ենք հայտնում զինղեկ Անահիտ Դալլաքյանին իր անձնվեր աշխատանքի համար:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: