Նորություններ

Թումանյանական հեքիաթների բեմադրում

Կրթական 2019-03-06

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների դասվարները կազմակերպել էին թումանյանական հեքիաթների բեմադրում: II դասարանը բեմադրեց <<Բարեկենդանը>>,III դասարանը՝ <<Անխելք մարդը>>,իսկ IVդասարանը <<Անբան Հուռին>> վեր էր ածել երաժշտական կատակերգության:Բեմը մեկ վեր էր ածվում <<Բարեկենդանի>> ամուսինների վեճի տեղ,մեկ անխելք մարդը հայտնվում էր Աստծու մոտ կամ գայլի երախում ,մեկ էլ հիշեցնում էր Անբան Հուռիի հայրական տունը: Դասվարներ Գ. Ղազարյանը, Մ. Հովհաննեսյանը և Ս. Մկրտումյանը դերակատարներին շատ ճիշտ էին ընտրել,որն ավելի հաջողված էր դարձնում ներկայացումները: Միջոցառումից մեծ բավականություն ստացան թե՛ մասնակիցները,թե՛ հանդիսատեսը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: