Նորություններ

«Թումանյանը և արվեստը»

Կրթական 2019-03-06

Թումանյանական տասնօրյակի չորրորդ օրը՝ փետրվարի 25-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված Մեծն Հայորդու 150ամյա տարելիցին: Միջոցառումը կրում էր «Թումանյանը և արվեստը» խորագիրը: Այն կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Հ. Բրուտյանը՝ 8ա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Թումանյանի խոսքերով արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ: Թումանյանի բոլոր գրվածքները այնքան հնչուն են, որ դրանցից յուրաքանչյուրը կարելի է վերածել երաժշտության: Նրա ստեղծագործությունների մեծ մասը օգտագործվել են կոմպոզիտորների կողմից և դարձել արվեստի գլուխգործոցներ: «Երաժշտությունը արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա....» Ահա այսպես էր Թումանյանի ընկալումներում պատկերված երաժշտության գերզգայական աշխարհը:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: