Նորություններ

Թրի դեմ գրիչ, իսկ դարերի դեմ՝ Մատենադարան

Կրթական 2019-03-04

Համայն երկրագնդի վրա չկա երևի մի այլ երկիր, որն այնքան լիքը լինի հրաշքներով, ինչքան հայերի երկիրը։ Բայց երևի դժվար լինի նաև գտնել պատմության մեջ որևէ ազգի ժամանակագրություն, որը հանցանքներով արատավորված լիներ այնքան, որքան պատմությունը հայերի, որոնց առաքինությունը՝ խաղաղասիրությունը, և որոնց 《մոլությունը》դիմացկունությունն է եղել. Ջորջ Բայրոնի այս խոսքերով էլ սկսվեց 《Թրի դեմ գրիչ, իսկ դարերի դեմ՝ Մատենադարան》 խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել էին Մ. Սանեյանը և Ջ. Ֆերոյանը (VII դասարանում)։ Միջոցառումը նվիրված էր մայրենիի օրվան։ Աշակերտները գովերգեցին մեր երկիրը, մեր սրբազան նախնիներին։ Երախտիքի խոսքեր ասացին սիրելի Մաշտոցին, երգեր ձոնեցին Կոմիտասին։ Խոսեցին պատմության դաժան քառուղիներով անցած մեր ժողովրդի պատմության մասին, որի ճանապարհին որպես փարոս փայլել է մեր ոսկեղենիկը՝ մեր չքնաղ մայրենին։ Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ, երգեցին ու պարեցին, հանդես եկան փոքրիկ բեմադրությամբ։ Վերջում միասին երդվեցին՝ Երդվում եմ շուրթերովս բորբոք Պահել քո վահագնաբոց կրակը Շքանշանի պես պահել քեզ որպես Սերնդեսերունդ փոխանցված Ու հայերիս վստահված Տոհմական սրբություն։ Դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ նրանց ջանասեր աշխատանքի համար, ինչպես նաև գովեց աշակերտներին՝ մեր նազանի աղջիկներին և հպարտ տղաներին։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: