Նորություններ

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Թումանյանի 150-ամյակին

Կրթական 2019-03-02

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին:Դահլիճը լցված էր թումանյանական շնչով՝ աշակերտները պաստառ էին պատրաստել,ձևավորել դահլիճը: Աշակարտները ներկայացրին Թումանյանի կյանքը և ստեղծագործական ուղին,անդրադարձ կատարեցին նրա հասարակական գործունեությանը՝ երբեմն դրանք անելով հենց իր ստեղծագործությունների միջոցով:Բազում օրինակներ բերեցին Թումանյանի կյանքից,բնավորությունից՝ ելնելով Նվարդ Թումանյանի հուշերից: Ասմունքեցին ու երգեցին Թումանյանի գործերից: Մեծարեցին Թումանյանին՝ բերելով հայ և օտար մտավորականների գնահատականները:Միջոցառման կազմակերպիչ Հ. Պողոսյանը շատ հետաքրքիր դրվագներ էր ընդգրկել Թումանյանի կյանքից,ինչը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում ՝ իմանալ ավելին Ամենայն հայոց բանաստեղծի մասին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: