Նորություններ

ԹԱՐՄ OUT աշխատանքային սեմինար Dasaran-ում

Ուշագրավ 2019-02-28

Կրթության ոլորտի հիմնահարցեր, նոր հմտություններ և նոր «մարտավարություն»․․․ ԹԱՐՄ OUT աշխատանքային սեմինարի շրջանակում այսօր յուրօրինակ ձևաչափով և մասնագետի ուղղորդմամբ մանկավարժներն անդրադարձան ներառական կրթությանը, ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգին, ինչպես նաև աշակերտների սոցիալ-հոգեբանական զարգացման հիմնահարցերին: Երկրորդ օրվա թեժ քննարկումների տրամաբանական շարունակությունը դարձավ ինֆորմատիվ ու հետաքրքիր խաղը՝ պարգևելով մասնակիցներին անսպառ ծիծաղ և բարձր տրամադրություն: Դե իսկ անակնկալներով լի թարմ օրը եզրափակվեց մանկավարժների հնչեցրած դրական կարծիքներով և հավաստագրերի հանձնման արարողությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: