Նորություններ

« Սայաթ-Նովա »

Կրթական 2019-02-28

Սևանի №4 հիմնական դպրոցի IXա դասարանում անցկացված բաց դասը գրականությունից նվիրված էր Սայաթ-Նովայի սիրո երգերին (ուս․ Սուսաննա Գյարզոյան)։ Դասը սկսվեց Սայաթ-Նովայի մասին Պարույր Սևակի խոսքերով։ Այնուհետև աշակերտները կարդացին բանաստեղծի մասին Հովհ․ Թումանյանի, Չարենցի, Հրանտ Թամրազյանի ասույթները։ Աշակերտները անդրադարձան Սայաթ-Նովայի կյանքին, գործունեությանը, վերլուծեցին մի շարք բանաստեղծություններ, բերեցին լրացուցիչ տեղեկատվություն աշուղների մասին։ Համեմատեցին Սայաթ-Նովայի բանաստեղծությունները միջնադարյան հայրենների հետ։ Տպավորիչ էր Սյուզան Մարգարյանի կողմից «Թամամ աշխարհ պտուտ էկա» երգի կատարումը։ Ուսուցչուհին վերլուծեց «Աշխարհումս ախ չիմ քաշի» բանաստեղծությունը, իսկ աշակերտները առանձնացրին բնութագրող բառեր։ Ուսուցչուհու կողմից բանաստեղծության տպավորիչ ընթերցումը ավելի գրավիչ դարձրեց դասապրոցեսը։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: