Նորություններ

Թումանյանի գործերի բեմադրում

Կրթական 2019-02-28

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի մեթոդմիավորումը կազմակերպել էր Թումանյանի գործերի բեմադրում: VII դասարանի (ուսուցիչ Հ.Պողոսյան) բեմադրեց <<Գիքորը>> պատմվածքը, VI-VII դասարանները (ուսուցիչ Ա. Պապյան), բեմադրեց <<Քեֆ անողի քեֆ չի պակասի>>, V դասարանը (ուսուցիչ Գ. Ալավերդյան) բեմադրեց <<Քաջ Նազար>> հեքիաթները: Դահլիճը համապատասխանաբար վեր էր ածվում Համբոյի կամ Բազազի տան,մեկ դառնում էր Հարուն ալ Ռաշիդ թագավորի պալատ, մեկ էլ Նազարի տունն էր հիշեցնում: Աշակերտները դերերին պատրաստվել էին մեծ սիրով և հոգատարությամբ:Դերակատարները ճիշտ էին ընտրված և շատ լավ էին խաղում , ամբողջությամբ մտել էին դերի մեջ: Միջոցառումը մեծ բավականություն պատճառեց թե մասնակիցներին,թե հանդիսատեսին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: