Նորություններ

Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն

Կրթական 2019-02-27

<< Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն >> խորագրով միջոցառում Լճաշենի միջնակարգ դպրոցում Սուրբ անուն ,որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներկայացրեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը: Փետրվարի 25-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում <<Պատմություն >> առարկայի ուսուցչուհիներ Ա. Խաչատրյանի և Ա. Հայրումյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյանի նախաձեռնությամբ կաղմակերպվեց գրական- երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 154- ամյակին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Մեծ Զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը հայոց միասնության մեջ, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Մեծ Զորավարին ու ֆիդայական շարժման նշանավոր գործիչներին: Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և նշեց, որ Անդրանիկ ծնող ժողովուրդը ոչ միայն մեռնեիու, այլ նաև պարտվելու իրավունք չունի: Անդրանիկ Օզանյանը հայոց փառաբանված ազգային այն հերոսն է եղել, ով ոչ մի ճակատամարտ տանուլ չի տվել և իր սխրանքների շնորհիվ կենդանության օրոք դարձել է լեգենդ, որին սիրել ու սիրում է ժողովուրդը: Պատմության, ՀԵՊ, հասարակագիտության և հայրենագիտության առարկայական մեթոդական միավորում

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: