Նորություններ

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ. ՀՌՉԱԿԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ

Կրթական 2019-02-26

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում տեղի ունեցան բազմաթիվ բաց դասեր և դասղեկի ժամեր: 4- րդ "Բ" և 6_րդ "Բ" դասարաններում դպրոցի պատմաբան Արա Մամյանը դպրոցի "Ազգային թանգարանում" անկացկացրեց դաս. աշակերտներին ներկայացրեց Օզանյանի կյանքն ու հետաքրքիր դրվագներ Զորավարի կյանքից ու գործունեությունից... ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ. ՀՌՉԱԿԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։ Անդրանիկ Օզանյանը, որին հայությունը պարզապես Անդրանիկ է կոչում, հռչակավոր եւ բացառիկ ժողովրդականություն ունեցող զորավար էր, որը մեծ պատիվ էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։ Անդրանիկ Թորոսի Օզանյան փետրվարի 25, 1865: Անդրանիկը մահացել է Կալիֆորնիայում, սակայն նրա հոգեհանգստի արարողություններ կազմակերպվել են ամբողջ աշխարհի հայ համայնքներում։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ վերաթաղվել Եռաբլուրում՝ Հայաստանի զինվորական պանթեոնում։ Նրա գերեզմանին այժմ հուշարձան է բարձրանում, որին գրված է «Զորավար Հայոց»։ 1990-ական թվականին Արմավիր քաղաքի թիվ 5 միջն. դպրոցը անվանակոչվեց Մեծ Զորավարի անունով <<Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոց>>: Ամեն տարի դպրոցի սաները և ուսուցիչական կոլեկտիվը մեծ շուքով և հպարտությամբ նշում են Մեծ Զորավարի ծնունդը: Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմն. դպրոցը Զորավարի 154-ամյակին նվիրված կազմակերպել էր համադասարանական փոքրիկ միջոցառումներ և դասղեկի ժամեր:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: