Նորություններ

ՁՈՆ` ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻԻՆ

Կրթական 2019-02-26

Տոնական օրվան` Մայրենիին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է Կապանի N5 հիմնական դպրոցում: Այդ օրը` փետրվարի 22-ին, մասնակիցները կրտսեր դպրոցից 3-րդ <<բ>> դասարանի աշակերտներն էին. Իրենց պարզ ու արտահայտիչ հնչեցրած խոսքով, հայեցի հայացքով, հայկական ժողովրդական ու ազգային պարով համեմեցին ու առավել տոնական դարձրին օրը: Նրանք հաջորդիվ մի-մի Նարեկացի ու Քուչակ էին, Թումանյան ու Սևակ. խոստացան իրենց սրտում պահել ու փայփայել ոսկեղենիկ հայոց լեզուն, գանձն հայոց աշխարհի: Դասվար Ա. Ալթունյանը, մանկացած ու միաժամանակ իմաստնացած, իր աչքերի փայլից շիկնած, մտքում իր ցանած սերմերի պտուղներն էր քաղում ու հիանում:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: