Նորություններ

<<Ես հետազոտություններն ուղղեցի երկինք>>

Կրթական 2019-02-26

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, 7-րդ Ա դասարանում փետրվարի 15-ին <<Ֆիզիկա>> առարկայի ուսուցչուհի Գոհար Կյուրեղյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուսուցողական դաս՝ նվիրված իտալացի հանճարեղ գիտնական Գալիլեո Գալիլեյի ծննդյան 455-ամյակին: Աշակերտները ներկայացրին Գ.Գալիլեյի կենսագրությունը, գիտական գործունեությունը, նախասիրությունները, աշխատությունները և հայտնագործությունները: Բացատրեցին իներցիայի երևույթը, ցուցադրեցին երևույթը բացահայտող օրինակներ՝ փորձերով: Աշակերտները բեմականացրին << Իներցիայի դատը>> և համոզվեցին , որ պետք է ամենուր ընդլայնել իներցիայի դրական կողմերի օգտագործումը, պայքար մղել բացասական կողմերի դեմ ու անընդմեջ պետք է ուսումնասիրել, խորությամբ իմաստավորել ֆիզիկայի օրենքները, թափանցել բնության գաղտնիքների մեջ և դրանք ծառայեցնել մարդկանց: Ս. Դարբինյան Տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: