Նորություններ

Թումանյանական ընթերցումներ Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-02-26

Հայոց լեզվի և տարրական դասարանների մեթոդմիավորումը դպրոցում կազմակերպել էին Թումանյանի գործերի ընթերցումներ: Քանի որ ընդգրկված էին տարբեր դասարանների աշակերտներ,ուստի ընտրված գործերը ևս շատ տարբեր էին (հեքիաթներ,քառյակներ,պատմվածքներ ,պոեմներ,լեգենդներ,բալլադներ,բանաստեղծություններ): Աշակերտները ընթերցում էին ,փորձում էին ինքնուրույն վերլուծել ,մեկնաբանել: Վերջում անցկացվեց ընթերցանության մրցույթ ՝ <<Անծանոթ Թումանյան>> խորագրով:Մասնակցում էին II-IX դասարանների աշակերտները 2 տ արիքային խմբերով՝ II - IV դասարանների և V-IX դասարանների աշակերտները: Աշակերտներն ընթերցեցին Թումանյանի՝ իրենց անծանոթ գործերից: Ավագ խմբում առավել սահուն,գրագետ ու արտահայտիչ ընթերցեց VII դասարանի աշակերտուհի Արևիկ Բաղդասարյանը,իսկ կրտսեր խմբում լավագույներն էին Լիա Մուսայելյանը,Մանե Նասիբյանը և Նանե Ալավերդյանը,ովքեր մեթոդմիավորումների կողմից պարգևատրվեցին Թումանյանի հեքիաթների գրքերով: Կրտսեր ընկերները մեծ սիրով ընդունեցին նվերները և շատ ոգևորվեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: