Նորություններ

«Քերականության թագավորություն»

Կրթական 2019-02-26

Տպավորիչ ու բովանդակալից բաց դաս-միջոցառում անցկացվեց Սևանի №4 հիմնական դպրոցի IIա դասարանում։ Դասվար Ռոզա Սանամյանը դասի սկզբում անդրադարձավ Մայրենիի օրվան, ընդգծեց մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա հոգատարության, անաղարտ հայերենով խոսելու անհրաժեշտության մասին։ Աշակերտները բերեցին ասույթներ մայրենիի մասին։ Այնուհետև «Քերականության թագավորությունը» թեմայով աշակերտները ներկայացրին փոքրիկ բեմադրություն՝ ուղղագրության, կետադրական նշանների դերի, ճիշտ օգտագործման մասին։ Նրանք օրինակներով դրսևորեցին իրենց գիտելիքները, մեկնաբանեցին Հայաստան երիկրի մասին իրենց նկարները։ Դասը եզրափակվեց Հայաստանին նվիրված երաժշտական համարով։ Բազմափորձ ուսուցչուհու ջանքերը զուր չէին անցել։ Նրա սաները դրսևորեցին բարձր գիտելիքներ։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: