Նորություններ

9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը կանցկացվի մայիսի 26-ին

Ուշագրավ 2019-02-25

Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանի խոսքով 2018-19 ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները «Հայոց լեզու» առարկայից կենտրոնացված քննություն կհանձնեն մայիսի 26-ին։ Կենտրոնացված քննություն կհանձնի շուրջ 32 հազար 9-րդ դասարանցի, ըստ որում, ոչ թե դպրոցում, այլ ձևավորված քննական կենտրոններում: Ինչ վերաբերում է 12-րդ դասարանցիների միասնական քննություններին՝ Պարսամյանը հայտնել է, որ այս պահին ընթանում է հայտագրման պրոցեսը: Աղբյուրը՝ Panorama.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: