Նորություններ

Հ. Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառում -18.02.2019թ.

Կրթական 2019-02-25

Հ. Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառում -18.02.2019թ. Փետրվարի 18-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում մեկնարկեցին Թումանյանական օրերը: 11ա-րդ դասարանի աշակերտները Մեծ Լոռեցու ծննդյան օրվա նախօրեն էին ընտրել իբրև բազմաբովանդակ միջոցառումների սկիզբ և ներկայացրին Մամիկոնյան տոհմից սերող Թումանյան գերդասատանի արմատները: Հետաքրքիր ձևով խոսեցին Մեծ բանաստեղծի նախնիների, պապերի, ծնողների մասին: Հանդիսատեսն ունեցավ հուզումնալից պահեր՝ մի քանի ակնթարթ դառնալով Թումանյանի տասը «զավակների» հուշ-զրույցի ականատեսն ու ունկնդիրը: Հանդեսի վերջում բոլորի աչքի առաջ Թումանյանի ընտանեկան տոհմածառը կազմվեց՝ իրական ծառի չափսերով, որը հոբելյանական ամբողջ տարի «կզարդարի» դպրոցը:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: