Նորություններ

Գրքի տոնը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում

Կրթական 2019-02-23

Այսօր արդեն ավանդական դարձած տոնն են նշում Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Միջոցառումը տարրական օղակի սաների և նրանց դասվարների նախաձեռնությունն է: Տոնին թևեր տվեցին և նախաբան երգով սկսեցին տարրական օղակի ավագները՝4-րդ դասարանցիները: Այնուհետ 8-րդ և 9-րդ դասարանի սաները փոքրիկներին ներկայացրեցին գիրք նվիրելու տոնի խորհուրդները: Հետաքրքիր և ինքնատիպ էր տոնի ծրագիրը: Գրադարանավարուհի Գ.Բաբայանը հարցերի օգնությամբ բոլոր դպրոցականներին ներգրավվեց և ակտիվացրեց, այնուհետ վեր հանեց նրանց դատողությունները գրքի, նրա բարձր արժեքների և նշանակության վերաբերյալ: Գիրք նվիրելու տոնը առավել իմաստավորվեց, երբ փոքրիկ դպրոցականների կատարած պարերը, երգերը և Թումանյանի ստեղծագործությունները նրբորեն միահյուսվեցին և ներդաշնակվեցին: Հնչեցին «Փիսիկի գանգատը», «Ախ ինչ լավ են սարի վրա» երգերը, հատվածներ «Սասունցի Դավիթ», «Բզեզի դպրոցը» ստեղծագործություններից: Փոքրիկները հիշեցին իրենց սիրելի հեքիաթների հերոսներին, ներկայացրեցին ասույթներ գրքի իմաստության և իմաստուն ընկերոջ վերաբերյալ: Տոնը և ստացվեց, և հաջողված էր: Տոնի ավարտին բոլոր աշակերտները միմյանց նվիրեցին գրքեր և պայմանավորվեցին կիսվել տպավորություններով ընթերցված գրքի մասին ուղիղ մեկ շաբաթ հետո: Տոնն ավարտվեց… սակայն տոնական ու ջերմ տրամադրության շունչը դեռ թևածում էր դպրոցի գրադարանում: Գ.Բաբայան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: