Նորություններ

Ուսանելի բաց դաս

Կրթական 2019-02-21

Այսօրվա ուսուցիչը պետք հմտորեն տիրապետի նորագույն մեթոդներին և ՏՏ առցանց գործիքներին՝ դասն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելու նպատակով, քանզի այն դարձել է ժամանակի հրամայականը: Փորձի փոխանակման նպատակով, ուսանելի բաց դաս անցկացվեց Սևանի N1 հիմնական դպրոցում՝ ինֆորմատիկա առարկայից /ուսուցչուհի՝ Ա. Ավետիսյան/: Դասն ամբողջությամբ կառուցված էր նորագույն մեթոդներով և առցանց գործիքներով՝ սկսած դասի կառուցվածքից /մանկավարժական սցենար-mind mup/: Դասի տարբեր փուլերում տեղին և նպատակային օգտագործվել էին առցանց նոր գործիքներ /kahoot, learning.apps, quiziz և այլն/: Դասի ավարտին որոշվեց բոլոր նոր մեթոդները և գործիքները ներկայացնել առարկայական մ/մ նիստերում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: