Նորություններ

<<Գիրք նվիրելու օր>>

Կրթական 2019-02-21

  Թումանյանական միջոցառումների շարքից օրը դարձյալ հագեցած էր Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում: Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն 20.02.2019թ դպրոցում նշվեց Գիրք նվիրելու օր: Մեր փոքրիկ առաջին դասարանցիները ՝ դասվար Լ.Ղարաբաղցյան, արտաանեցին Թումանյանի քառյակներից: 2-րդ դասարանցիները՝ դասվար Ա. Ամիրխանյան, գրքեր նվիրեցին ուսուցիչներին և բարձր դասարանցիներին: Հետաքրքիր ձևաչափով հանդես եկան 3-րդ դասարանցիները՝ դասվար Լ. Սինանյան: <<Տեխնոլոգիա>> առարկայի դասաժամին երեխաների կողմից պատրաստած տիկնիկները, որոնք Թումանյանի հերոսներն են, ողջունեցին ներկաներին: 4-րդ դասարանցիները Գ.Խանամիրյանի աջակցությամբ խաղացին Թումանյան:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: