Նորություններ

Կլոր սեղան՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

Կրթական 2019-02-21

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում շարունակվում են թումանյանական օրերը: 20.02.2019թ. դպրոցի IX դասարանում (թվով,10 աշակերտ՝ 4 տղա և 6 աղջիկ) կազմակերպվեց Կլոր սեղան:Սեղանի շուրջ նստած էին Թումանյանի 10 զավակները,իսկ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը ներկայացնում էր կնոջը՝ Օլգա Մաճկալյանին: Աշակերտները նախ բացատրեցին ,թե իրենք Թումանյանի որ զավակն են ,երբ են ծնվել,ինչու է բանաստեղծն իրենց այդ անունը տվել:Ապա հերթով սկսեցին պատմել իրենց սիրելի հայրիկի կյանքի հետաքրքիր և հիշարժան դրվագներից, մեջ էին բերում բանաստեղծի խրատներից,թևավոր մտքերից,ասմունքում էին ,երգում: Թվում էր, թե հայտնվել ենք XX դարի սկիզբ Թումանյանի տուն,ուր կլոր սեղանի շուրջ նստած էր Թումանյանի ընտանիքը,ցավոք, բացակայում էր ինքը՝ Թումանյանը:Բանաստեղծի բացակայությունը այնքան էլ նկատելի չէր, քանի որ աշակերտներին հաջողվեց վեր հանել Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի կարևորագույն դրվագները:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: