Նորություններ

Թումանյանական օրեր

Կրթական 2019-02-21

Սևանի №4 հիմնական դպրոցում մեկնարկեցին «Թումանյանական օրերը»։ Փետրվարի 19-ին դպրոցի I-IX դասարանների աշակերտները միմյանց և գրադարանին նվիրեցին բազմաբնույթ գրքեր։ Դրան հաջորդեց գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին /կազմակերպիչ՝ գրադարանավար Բելլա Հայրապետյան/։ Աշակերտները հանդես եկան երաժշտական համարներով, ասմունքով և մեծ բանաստեղծին նվիրված ասույթներով։ Դպրոցի ընթերցասրահում ձևավորվել էր նաև վահանակ, ստեղծագործությունների անկյուն։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: