Նորություններ

Հայ շախմատիստները՝ «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային խոշոր մրցաշարում

Սպորտ 2019-02-20

Հայաստանի մի շարք առաջատար շախմատիստներ կմասնակցեն Աէրոֆլոտ Օփենին, որը կմեկնարկի այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Շախմատի Աէրոֆլոտ Օփեն միջազգային խոշոր մրցաշարը անցկացվում է 3 ենթախմբերով: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում է Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: B մրցաշարին կմասնակցի Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը: Իսկ ահա C մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը և Գագիկ Ավետիսյանը: Աղբյուր՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: