Նորություններ

Հովհաննես Թումանյան 150-ամյակ

Կրթական 2019-02-20

Ծնունդդ շնորհավոր, աշխարհին լույս ու սեր սփռող, բարություն ու իմաստություն պարգևող, ամենքի հետ ապրող և ամենքի չափ տառապող, աշխարհին ու մարդկանց արևի նման նայող Ամենայն հայոց բանաստեղծ: Այրումի Հ.Մալինյանի անվան միջն. դպրոցը մեծ շուքով և ոգևորությամբ նշեց Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Հրաշալի ասմունքն ու երգերը մեծ բավականություն պարգևեցին ներկաներին , իսկ հեքիաթների բեմականացումները այնպես խաղացին մեր աշակերտները, որ ծիծաղը թնդում էր ամբողջ դահլիճով: Շնորհակալություն մեր շատ սիրելի աշակերտներ: Շնորհակալություն ընկեր Մարուքյան:

Տավուշ, գ. Այրումի Հ.Մալինյանի անվ. մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: