Նորություններ

Թումանյան -150

Կրթական 2019-02-20

Թումանյանի 150-ամյակին էր նվիրված հերթական ցուցահանդեսը Արճիսի միջնակարգ դպրոցում: Կերպարվեստի ուսուցչուհի Ա. Զախարյանը մեկ ամիս առաջ հայտարարեց Թումանյանի գործերի նկարների ցուցահանդեսի մեկնարկը: Մասնակցեցին II-VIII դասարանների աշակերտները:Ճիշտ նկարելու համար աշակերտները ընթերցել էին գործերը,որպեսզի կարողանան ճիշտ նկարել Թումանյանի հերոսներին :Գործերը շատ-շատ էին ,սակայն ցուցադրության համար հանձնաժողովը ընտրեց լավագույնները: Նույն օրը հայոց լեզվի մեթոդմիավորման կողմից անցկացվեց նաև գեղեցիկ ձեռագրերի մրցույթ՝ հատվածներ էին գրել Թումանյանի գործերից: Համացանցային քվեարկությունից հետո I տեղը զբաղեցրեց VIIդասարանի աշակերտուհի Արևիկ Բաղդասարյանը ,II տեղը՝ Vդասարանի աշակերտ Արեն Դավթյանը , III տեղը՝ VII դասարանի աշակերտ Լյովա Մակարյանը:Մասնակիցները պարգևատրվեցին մեթոդմիավորման կողմից:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: