Նորություններ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Կրթական 2019-02-20

Թումանյանական օրերի շրջանակներում 19.02.2019թ Գավառի Հովհաննես Թումանյանի անվանակիր N3 հիմնական դպրոցում վաղ առավոտից Թումանյանական շունչն էր տիրում, օդը հագեցած էր Թումանյանով՝<<Անուշ>>, <<Ալմաստ>> օպերաների մեղեդիներով, քառյակների ֆլեշմոբով: Թումանյանական տարվա մեկնարկը տրվեց գրադարանավար Ե. Մուրադյանի և Հ. Մելքոնյանի կազմակերպած միջոցառմամբ, որը յուրովի էր իր ձևաչափով: Սկզբում աշակերտները ներկայացրին Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը; Կլոր սեղանի շուրջ հավաքվեցին Թումանյանի զավակները, ովքեր հետաքրքիր դրվագներ պատմեցին սիրելի հայրիկից: Թումանյանական ոճով ձևավորված բացիկներ: Ներկաները սիրով ասմունքեցին Թումանյանի քառյակներից:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: