Նորություններ

Թումանյան - 150

Կրթական 2019-02-19

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ կամուրջ ծրագրի շրջանակներում, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, փետրվարի 16-ին և 17-ին իրականացվեց խմբագրաթոն, որը կրում էր «Թումանյան - 150» խորագիրը: Խմբագրաթոնին մասնակցում էին Վարդենիկի, Կողբի, Սպիտակի, Ալավերդու և Գորիսի ակումբականները... Խմբագրաթոնի շրջանակներում մասնակիցները ճանաչողական այց ունեցան Հովհ.Թումանյանի թանգարան, որտեղ պատանիները ծանոթացան մեծն բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող մանրամասնություններին և շարունակում են սրբագրել Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորը: Խմբագրաթոնի բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր։

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: