Նորություններ

«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները Թումանյան են ասմունքել

Սպորտ 2019-02-19

Այսօր՝ փետրվարի 19-ին նշվում է Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա տարեդարձը: Այս առիթով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն արտասանել են Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքից մի հատված: Հոլովակը տեղադրված է ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջում: Նշենք, որ կապանյան թիմի ֆուտբոլիստներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում: Աղբյուրը՝ Armsport.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: