Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2019-02-19

«Ես կմնամ հար ու հավետ….» Հովհաննես Թումանյան 150 Գրքի նվիրատվության օր… Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում նույնպես փետրվարի 19-ին մեկնարկեց թումանյանական տարին` նվիրված ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին: 10-րդ դասարանցիները (հայ գրականության ուսուցչուհի` Անահիտ Ավետիսյան) ունկնդիրներին մատուցեցին մեծ բանաստեղծի ստեղծագործությունների տոնական ասմունքը` «իսկական անկեղծ բանաստեղծությունը» (Ավ. Իսահակյան), ներկայացրին նաև տասը զավակների հուշերի պատառիկներ` նվիրված սիրելի հայրիկին: Ինֆորմատիկայի կաբինետում ինֆորմատիկայի ուսուցչուհու`դպրոցի փոխտնօրեն Լ. Սոլոմոնյանի աջակցությամբ սովորողները դիտեցին «Հավերժի ճամփորդը» փաստագրական ֆիլմը, «Մեր արխիվը» հաղորդաշարի թումանյանական հաղորդումը: Այնուհետև կատարվեց գրքի նվիրատվություն. Աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց, գրականության կաբինետին, պատասխանեցին օրվա խորհրդին առնչվող «Ինչու կարդալ» հարցաթերթիկին: Գրականության կաբինետը հարստացավ նաև Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի նվիրած «Հայ դասականներ» մատենաշարի գրքերով: Աշակերտներին ողջունեցին փոխտնօրեն Լ. Գրիգորյանը և մեթոդմիավորման նախագահ Է. Իսրայելյանը: Վերջինս հիացմունք առաջացրեց թումանյանական գոհարների իր բարձրարվեստ ասմունքով:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: