Նորություններ

Մրցույթ ինֆորմատիկա առարկայից

Կրթական 2019-02-18

16.02.2019թ.ինֆորմատիկա առարկայից մրցույթ էր կազմակերպել Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ս. Մակարյանը՝ առարկայի նկատմամբ էլ ավելի հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Մրցույթին մասնակցում էին VIII դասարանի <<Վիրուս>> և IX դասարանի <<Հակավիրուս>> թիմերը:Նախ թիմերի ավագները բացատրեցին իրենց թիմերի անունները ,ապա ուսուցչուհին անցկացրեց վիկտորինա՝ թիմերը բացում էին որևէ թիվ (1-35),որի տակ թաքնված էր հարցը: Հարցերը հետաքրքիր էին,բազմաբովանդակ և ծավալվեց բուռն պայքար թիմերի միջև :Ավելի ակտիվ էր <<Վիրուս>> թիմը:Թիմերը լուծեցին նաև խաչբառ առարկայի շրջանակներում :Վերջում բլից հարցեր ուղղվեցին թիմերի ավագներին :Ավելի լավ պատասխանեց <<Վիրուս>> թիմի ավագ Մանե Միքայելյանը : Առարկայական միջոցառումները նպաստում էին աշակերտների ակտիվության բարձրացմանը ,տրամաբանության զարգացմանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: