Նորություններ

Սուրբ Սարգսի տոնը Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում

Կրթական 2019-02-16

Փետրվարի 15-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:Միջոցառումը պատրաստել էր աշակերտական խորհուրդը՝ դպրոցի կազմակերպիչ և ազգային երգ ու պար առարկայի ուսուցչուհի Լիլիթ Հարությունյանի ղեկավարությամբ:Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին տոնի խորհուրդը, իմաստը և տոնակատարությունը:Ազգային երգ ու պարի ուրախ հնչյունների ներքո ներկայացվեց հարսանեկան ծես:Միջոցառման մասնակիցները և ներկաները բարձր տրամադրությամբ հեռացան դահլիճից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: