Նորություններ

Գեղարքունյաց ձմեռ

Կրթական 2019-02-15

Կրկին տոնական տրամադրություն էր Սևանի №4 հիմնական դպրոցի բակում: Այս անգամ միջոցառումը նվիրված էր Տյառնընդառաջին, որի ընթացքում հնչեցին ազգային երգեր, պարեցին ազգային պարեր, աշակերտները հանգամանորեն ներկայացրին տոնի խորհուրդը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև սպորտային ցուցադրական ելույթներ ‹‹Գեղարքունյաց ձմեռ 2019››-ի շրջանակներում: Միջոցառման վերջում հանդիսավոր վառվեց տոնական խարույկը և աշակերտները, ուսուցիչները և ծնողները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: