Նորություններ

ՏԻԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Կրթական 2019-02-14

Փետրվարի 14_ին Շիրակի մարզի《Հայկաձորի միջնակարգ դպրոց》ՊՈԱԿ_ում մեծ շուքով նշեցին անչափ գեղեցիկ եկեղեցական և ավանդական դարձած տոնը՝ 《Տիառնընդառաջը》։ Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին տոնի բոլոր ծիսական արարողությունները։ Ներկայացվեց նաև տոնի խորհուրդը , ավանդական երգն ու պարը ինչպես նաև տոնի ծիսական ուտեստները։Նպատակն էր այս կերպ հասարակությանը ծանոթացնել տոնի կարգին խորհրդին և նշանակությանը։ Միջոցառման կազմակերպիչ ՀԵՊ ուսուցիչ Մ.Դավթյան։ Թիրախ խումբը՝ VII , VIII , XI դասարանների աշակերտական կազմը։

Շիրակ, գ. Հայկաձորի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: