Նորություններ

Շախմատը կարող է ընդգրկվել 2024 թ.-ի Փարիզի օլիմպիական խաղերում

Սպորտ 2019-02-15

Փարիզում պաշտոնապես մեկնարկ է տրվել շախմատը 2024 թ.-ի Օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ 600 մլն մարդ խաղում է շախմատ: Շախմատը պայքար է խաղատախտակի առջև, իսկ արագ և կայծակնային ձևաչափերը կարող են գրավել հանրության լայն զանգվածներին, և մասնակցության հայտը ներկայացված է հենց այս ձևաչափերի համար: Այս առիթով Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: