Նորություններ

<< Գեղարքունյաց Ձմեռ-2019>>

Կրթական 2019-02-12

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 3 հիմնական դպրոցում անցկացվեց << Գեղարքունյաց Ձմեռ-2019>> մարզամշակութային համադպրոցական միջոցառումը՝ նվիրված Հայկական բանակի 27-րդ տարեդարձին: Միջոցառման նպատակն է 1. Ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացում. 2. Դպրոցի աշակերտների առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորում: 3.Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակություն : Միջոցառմանը մասնակցում էին 1-9 րդ դասարանցիները: 1-4-րդ դասարանցիները դասվարների հետ պատրաստեցին ձնեմարդ և տարբեր կոմպոզիցիաներ: 5-9-րդ դասարանցիները մասնակցեցին տարբեր մարզաձևերից՝ մրցումներ սահնակներով, պարանի ձգում, 16 կգ կշռաքարի բարձրացում սպորտային տարաբնույթ խաղերին: Վերջում բոլոր աշակերտները և ուսուցիչները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ: Լավագույն մասնակիցներն արժանացան խրախուսական շնորհակալագրերի:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: