Նորություններ

ՙՙСаша - дразнилка՚՚ и ՙՙПервый бал Наташи Ростовой՚՚

Կրթական 2019-02-07

Սևանի N4 հիմնական դպրոցում գեղեցիկ բաց դասերի հեղինակներ դարձան ռուսաց լեզվի ուսուցիչներ Մարինե Բարսեղյանը (IVբ դասարան) և Սիրարփի Մուրադյանը (IXա դասարան): IVբ դասարանում աշակերտները բնութագրեցին բանաստեղծության հերոսներին, համեմատեցին կենդանիների դրական և բացասական գծերը, հետևություն արեցին՝ վատը չընդօրինակել: ՙՙСаша - дразнилка՚՚ դասը ուսուցանվեց զրույցի, ընթերցանության և դերային խաղի միջոցով: Տպավորիչ էին փոքրիկների և´ ուղղախոսությունը, ևˊ կարդալու տեխնիկան, ողջույնի խոսքն ու ֆիզդադարը: Ապահովվեց նաև դասի դաստիարակչական կողմը: IXա դասարանում ուսուցչուհին դասը նվիրել էր գրող Լև Տոլստոյի ծննդյան 190 ամյակին: Աշակերտները ներկայացրին ՙՙПервый бал Наташи Ростовой՚՚ դասի առանցքային կերպարները, վերհիշեցին ՙՙՊատերազմ և խաղաղություն՚՚ համառոտ կինոֆիլմից դրվագներ՝ նկարների ցուցադրումով: Ուսուցչուհու հարցադրումները և աշակերտների պատասխանները ամբողջացրին նյութի մասին ստացած գիտելիքները: Իրականացվեց միջառարկայական կապ համաշխարհային պատմության հետ: Դասալսումները ցույց տվեցին ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը լեզվական, արտահայտչական կարողությունների առկայությունը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: