Նորություններ

«Բարսելոնա-Ռեալ»՝ ոչ-ոքի

Սպորտ 2019-02-07

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունում էր Մադրիդի «Ռեալ»-ին: Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվել ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Լուկաս Վասկեսը, իսկ 57-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրել է Մալկոմը։ Խաղի 63-րդ րոպեին դաշտ է դուրս եկել Լեո Մեսսին: Արգենտինացին փորձել է սրություն հաղորդել իր թիմի խաղին՝ մի քանի վտանգավոր պահ ստեղծելով: «Սերուցքայիններից» խաղավերջում հիանալի հնարավորություն ուներ դարպասը գրավելու Բեյլը, սակայն պաշտպանները փակել են ուելսցու հարվածի ճանապարհը: Նշենք նաև, որ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդում: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: