Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ

Սպորտ 2019-02-05

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ և մասնակցել «Արսենալ»-ի Մ23 թիմի հանդիպմանը: Առաջին խաղակեսում «Արսենալ»-ը հաղթել է 3:0 հաշվով, սակայն հանդիպումն անավարտ է մնացել մառախուղի պատճառով։ «Որոշ դադարից հետո ես վերադառնում եմ: Խաղացել եմ Մ23 թիմում և ուրախ եմ: Հույս ունեմ, որ այևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին: Բժշկական անձնակազմին, ֆիտնես մարզչին և բոլորին, նույնիսկ խաղընկերներիս: Նրանք ինձ աջակցում էին ամեն օր: Սա կյանք է, և ամեն ինչ էլ պատահում է. դու կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հույս ունեմ, որ ոչ ոք այլևս վնասվածք չի ստանա և թիմը կկարողանա կենտրոնանալ առաջիկա խաղերին»,- ասել է Մխիթարյանը, ում խոսքերը մեջբերում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: Հայ ֆուտբոլիստը ավելացրել է նաև, որ կարիերայում երբեք չէր մասնակցել նման հանդիպման, երբ խաղը դադարեցվեր առաջին խաղակեսից հետո: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: