Նորություններ

Հեռավար դաս մաթեմատիկայից

Կրթական 2019-02-04

Հունվարի 23-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նունե Նիկոլյանը անցկացրեց հեռավար դաս դպրոցի Vա և Լոռու մարզի Ալավերդու Կարապետ Դոլինյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցի երկկոմպլեկտ /5-րդ և 6-րդ / դասարանների միջև: Դասի թեման «Պարզ և բաղադրյալթվերն» էր: Փոխադարձ հարցադրումների միջոցով երեխաները ուսումնասիրեցին բնական թվերը, նշեցին նրանց բաժանելիության հայտանիշերը, սահմանեցին պարզ և բաղադրյալ թվերը: Գործնականում կիրառելով Էրատոսթենեսի ցանցի սկզբունքը, գտան 1-31 թվերից պարզ թվերը: Երկուստեք լուծեցին առաջադրանքներ, կատարեցին ընդհուպ վերլուծություն:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: