Նորություններ

Հայ ըմբիշներն արժանացել են 4 ոսկե և 2 բրոնզե մեդալի

Սպորտ 2019-02-04

Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել: Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը՝ բրոնզե մեդալների։ Նենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Աղբյուրը՝ Operativ.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: