Նորություններ

Միջոցառում նվիրված Հայոց Բանակի 27- ամյակին

Կրթական 2019-02-01

Հայաստանի Հանրապետության տոնացույցում թերևս ամենապանծալի տոնը Բանակի տոնն է: Մեծ շուքով ու հանդիսավորությամբ այն նշվեց Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում: Հաղթանակած բանակի ստեղծման պատմությունը, անցած փառավոր ուղին ներկայացնելուց զատ հնչեցին հայրենասիրական, բանակային խրոխտ երգեր, պարեր: Միջոցառումն առավել հարստացավ գեղեցիկ ասմունքով, հայ զինվորի երդման խոսքով, զենքի քանդման և հավաքման արարողություններով: Հետաքրքիր ու ոգևորիչ էր դպրոցի մարտարվեստի սաների ելույթը: Հայրենասիրության,հայրենիքին զինվորագրվելու պատրաստակամության իսկական դաս էր ողջ միջոցառումը: Հանդիսատես թե´ աշակերտները, թե´ ուսուցիչները մեծ տպավորություն ստացան միջոցառումից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: