Նորություններ

Տոնդ շնորհավոր, հայոց անպարտ բանակ

Կրթական 2019-01-31

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր նախատեսել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենությունը, ծնողական խորհուրդը: Տոնին ընդառաջ հայտարարվել էր մրցույթ <<Դու իմ սրտում ես, հայ զինվոր>> խորագրով: Անցկացվեցին դասղեկի ժամեր, կինոդիտում, բաց դաս և այց ճամբարակի N զորամաս: Դպրոցի ԱԽ-ը և կազմակերպիչները պատրաստել էին գեղեցիկ միջոցառում: Զորամասում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Այն մեկնարկեց զինվորական շքերթով, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ: Հնչեց երգ, պար, ասմունք՝ նվիրված հայ զինվորին, հայոց անպարտ բանակին և հայ նահատակ զինվորներին: Զորամասում միջոցառումը ավարտվել էր, բայց ծիծաղը, ուրախությունն ու խինդը, ջերմ ողջագուրանքը դեռ երկար շարունակվում էր: Ինչպես ասել է Վ. Սարգսյանը. <<Բանակի տոնը չի սկսվում և ավարտվում մեկ օրով, ամբողջ տարին տոն է, քանի ապրում ենք խաղաղ երկնքի տակ, մեր հայոց զինվորի ձեռքում է մեր կյանքը: Թող ամբողջ տարին տոն լինի, և հայ զինվորն էլ միշտ սահմանին լինի>>: Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի ու հայ զինվորների կողմից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: