Նորություններ

Քո անունն է հայկական բանակ

Կրթական 2019-01-30

Երբ խոսում ենք որևէ մասնագիտությունից, անընդհատ աչքներիս առաջ են կերպարներ։ Ուսուցիչ՝ ուրեմն ակնոց, հավաքված մազեր, զսպվածություն, սեր դեպի աշակերտները… համբերություն վերջապես։ Բժիշկ՝ ուրեմն սպիտակ թիկնոց, ճշգրտություն, անընդհատ զարգանալու ու սովորելու հմտություն, կրիտիկական պահին ճիշտ որոշում կայացնելու ունակություն։ Գործարար՝ սև կոստյում, ազատ ժամանակի բացակայություն, ճկուն մտածելակերպ, բանակցելու հմտություններ։ Զինվոր՝ առաջին հերթին մեր գիտակցությունն անմիջապես ներկվում է կանաչի տարբեր երանգներով։ Հարց տանք ցանկացած մարդու, և նա կսկսի թվարկել բնավորության այն գծերը, որ հատուկ են արդեն կայացած զինվորին։ Հենց այդ միտումով Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները հունվարի 22-ին (դասղեկ՝ Հ. Լոռյան, դպրոցի զինղեկ՝ Ա. Խանաղյան) հյուրընկալվեցին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարան, ավելի մոտիկից ծանոթանալու ապագա զինվորի առօրյային, նրանցից յուրաքանչյուրն իր մեջ բացահայտելով իր Մոնթեյին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: