Նորություններ

Վլադիմիր Կրամնիկն ավարտում է իր կարիերան

Սպորտ 2019-01-30

Երեկ 43-ամյա ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Կրամնիկն իր որոշման մասին հայտարարել է մրցույթի մասնակցելուց հետո և նշել, որ ապագայի հետ կապված այս որոշումը կայացրել է դեռ երկու ամիս առաջ: Շախմատիստն ասել է, որ հնարավոր է ժամանակ առ ժամանակ մասնակցի արագ և բլից մրցաշարերի, ինչպես նաև՝ կշարունակի մասնակցել շախմատի հետ կապված միջոցառումների այդ հիանալի խաղը հանրահռչակելու համար: «Եվս մեկ հսկա հեռանում է խաղից ավելի վաղ, քան մենք սպասում էինք: Վլադիմիր Կրամնիկը անհավատալի ժառանգություն է թողնում: Շնորհակալություն, մաեստրո»,-գրել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: