Նորություններ

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը

Ուշագրավ 2019-01-30

2018-2019 ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում կավարտվի 2019թ.-ի մայիսի 24-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա պարագայում, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա պարագայում՝ մայիսի 25-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ առաջին դասարանների համար, 32 ուսումնական շաբաթ՝ երկրորդ և 34 ուսումնական շաբաթ՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Այս մասին նշվում է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում։ Նույն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները: Այսպիսով՝ • 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ.-ի մարտի 25-ից 31-ը ներառյալ: • Առաջին դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ.-ի մարտի 18-ից 31-ը ներառյալ: • Երկրորդ դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ.-ի մարտի 25-ից 31-ը ներառյալ: Աղբյուրը՝ Iravaban.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: