Նորություններ

‹‹Հայոց բանակը 27 տարեկան է››

Կրթական 2019-01-29

Հունվարի 25-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված հայոց բանակի 27-ամյակին։ 8-րդ ‹‹ բ›› դասարանի աշակերտները՝ դասղեկ Ռ. Մինասյանի ղեկավարությամբ , ներկայացրին հայոց բանակի ստեղծման պատմությունը և նրա փառավոր ուղին։ Արժևորվեց բանակի անփոխարինելի դերակատարումը մեր պետության անվտանգության գործում։Միջոցառումը համեմված էր հայրենասիրական երգերով և ազգային խրոխտ պարերով։ Նույն օրը դպրոցի սպորտդահլիճում տեղի ունեցան ռազմամարզական խաղեր՝ զինղեկ Հ.Ասրյանի ղեկավարությամբ ։ 8-9-րդ դասարաններից կազմված 1-ին, 2-րդ և 3-րդ դասակները ցույց տվեցին իրենց ռազմական ունակությունները։ Թեժ պայքարի արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց 3-րդ դասակը։Բացի հաղթող թիմից պատվոգրերով պարգևատրվեցին նաև անհատական բարձր ցուցանիշներ գրանցած աշակերտները։ Միջոցառումները ծառայեցին իրենց իրենց նպատակին՝ ապահովելով աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: